Հաճախ տրվող հարց ու պատասխան
ԲիՎելքմի մասին (ընդհանուր)
- Ի՞նչ է ԲիՎելքմը:
ԲիՎելքմը աշխարհի ամենամեծ անվճար հյուրընկալության համայնքն է: Սա նշանակում է, որ ճամփորդներին հյուրընկալություն են առաջարկում այլ անդամներ: Այս հյուրընկալությունը կարող է տատանվել այլ անդամների տներում հյուրընկալվելուց կամ տեղի տեսարժան վայրերում շրջայցից մինչև սուրճ խմելու հանդիպում: ԲիՎելքմը նաև առաջարկում է առցանց փոխանակումների և տեղական միջոցառումների հնարավորություն։
ԲիՎելքմի յուրաքանչյուր անդամ ունի իր էջը: Անդամները կարող են որոնել այլ անդամների իրենց ճանապարհորդության վայրում, ստուգել նրանց էջը և ուղարկել նրանց հաղորդագրություն կամ կացության հարցում։
ԲիՎելքմը կամավորական, ոչ առևտրային և բաց կոդով նախագիծ է: Սա նշանակում է, որ կայքի օգտագործումը անվճար է. մենք չենք փորձում շահույթ ստանալ մարդկանց հյուրընկալությունից, և մենք հանձնառու ենք թափանցիկությանը և ժողովրդավարությանը՝ մեր որոշումների, մեր բյուջեի և մեր գաղտնիության կանոնների վերաբերյալ։
Եթե սա ձեզ դուր է գալիս, պարզապես գրանցվեք։
- Ի՞նչ է փոխադարձ հյուրընկալությունը։
Հյուրընկալության փոխանակումը (կիրառվող ԲիՎելքմի կողմից) հիմնականում նշանակում է, որ ճամփորդներն ու տեղացիները անվճար մնում են իրար հետ։ Այնուամենայնիվ, հյուրընկալության փոխանակումը առաջարկում է շատ ավելին, քան պարզապես անվճար կացարան։ Որոշ անդամներ չեն առաջարկում կացարան, այլ փոխարենը ապահովում են ընթրիք, ուղեկցվող շրջագայություն, տեղական տեղեկատվություն կամ պարզապես հանդիպում սուրճի կամ գարեջրի շուրջ։
Մարդիկ կարող են ունենալ բազմաթիվ տարբեր պատճառներ հյուրընկալության փոխանակման ցանցերին միանալու համար։ Ամենատարածվածներն են՝
- հետաքրքիր, լայնամիտ մարդկանց հետ հանդիպելը
- տեղացիների հետ հանդիպելը և ներսից հայացք ունենալը
- անվճար կացարանի առաջարկի միջոցով գումար խնայելը
- ճամփորդելիս ճկունություն և ընտրության ազատություն ունենալը
- տեղական կապեր հաստատելը
- լեզվական հմտությունները բարելավելը
- Ո՞վ է ղեկավարում ԲիՎելքմը։
ԲիՎելքմը նախագիծ է, որն ամբողջությամբ ղեկավարվում է կամավորների կողմից: ԲիՎելքմի ամբողջ «անձնակազմը» (կայքի ադմինիստրատորներ, մշակողներ, դիզայներներ, մոդերատորներ, թարգմանիչներ և այլն) կամավորներ են: Եթե ցանկանում եք օգնել մեզ կայքի կառավարման հարցում, խնդրում ենք այցելել մեր կամավորական էջը՝ տեսնելու, թե ինչպես կարող եք լավագույնս տեղավորվել մեր թիմերից մեկում:
ԲիՎելքմի իրավական կառուցվածքը ԲիՎոլունթիրն է՝ ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպություն: ԲիՎոլունթիրը պատասխանատու է բոլոր կամավորների աշխատանքի կազմակերպման, ընդհանուր ուղեցույցներ և առաջնահերթություններ դնել, բյուջեն կառավարելու և կայքի կառավարման վերաբերյալ որոշումներ կայացնելու համար: Այս որոշումները կայացնում են ԲիՎոլունթիրի անդամները տարեկան Ընդհանուր ժողովում (GA) և, GA-ների արանքում ընկած ժամանակահատվածում՝ ընտրված Տնօրենների խորհրդի (BoD) կողմից:
ԲիՎոլունթիրին միանալու համար նախ պետք է օգնես ԲիՎելքմին: Եթե եղել եա ԲիՎոլունթիրի ակտիվ անդամ և կամավորել ես առնվազն 3 ամիս, կարող ես դիմել ԲիՎոլունթիր անդամակցության համար: ԲիՎոլունթիրի անդամ լինելը թույլ է տալիս մասնակցել Ընդհանուր ժողովին (GA) և քվեարկել Տնօրենների խորհրդի (BoD) համար: ԲիՎոլունթիրի և ԲիՎոլունթի-ի անդամ դառնալու մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելի՛ր ԲիՎոլունթիր կայք:
- Ինչպե՞ս է ֆինանսավորվում ԲիՎելքմը։
ԲիՎելքմ նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվում է նվիրատվությունների միջոցով։
ԲիՎելքմը ղեկավարվում է կամավորների կողմից։ Դրա շնորհիվ մենք շատ քիչ ծախսեր ունենք, ինչպիսիք են սերվերի վարձույթը, դոմեյնները, վարչական վճարները և անվտանգության վկայականները։ Մեր կամավորները (ներառյալ Տնօրենների խորհրդի անդամները) իրենք են վճարում իրենց ծախսերը, ուստի ցանկացած նվիրատվություն օգտագործվում է կայքը պահպանելու համար։
Մենք հավատում ենք թափանցիկությանը։ Մեր հաշիվները հրապարակվում են տարին մեկ անգամ՝ ԲիՎոլունթիրի Գլխավոր ժողովի կողմից ստուգվելու/համաձայնեցվելու համար։ Տարվա ընթացքում Տնօրենների խորհուրդը և Գանձապահը հոգ են տանում ֆինանսական հարցերի մասին և նաև ձեր կոնտակտային անձինք են՝ առնչվող հարցերի դեպքում։ ԲիՎոլունթիրի ֆինանսների և հաշիվների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ԲիՎոլունթիր կայքում։
- Ինչպե՞ս կարող եմ օգնել ԲիՎելքմին։
Ակտիվ անդամ լինելը ԲիՎելքմի գործունեությունը խթանելու առաջին միջոցն է: Օգտագործե՛ք ԲիՎելքմը որպես հյուրընկալող կամ ճանապարհորդ, կազմակերպե՛ք կամ մասնակցե՛ք միջոցառումների, միացե՛ք տեղական խմբին կամ այլ քննարկման խմբերին: Մեր մասին լուրը ընկերների և սոցիալական ցանցերի միջոցով տարածելը նույնպես օգտակար է։
Եթե ցանկանում եք ավելի շատ օգնել, ունեք երկու հնարավորություն.
- Սկսե՛ք կամավորել. ստուգե՛ք այս էջը՝ տեսնելու համար, թե ինչպես կարող եք լավագույնս տեղավորվել մեր կամավորական թիմերից մեկում:
- Նվիրաբերե՛ք նախագծի ծախսերը հոգալու համար: