ԲիՎելքմի մասին
Գաղափարը
Կոնցեպցիան
Պատկերացրու, որ ժամանել ես Փարիզի կամ Մումբայի նման քաղաք, և ինչ-որ մեկն արդեն սպասում է քեզ։ Պատկերացրու, որ ուղեցույցում առաջարկվող վայրում ուտելու փոխարեն, ինչ-որ մեկը քեզ ցույց է տալիս իր սիրելի ռեստորանը։ Պատկերացրու, որ անդեմ հյուրանոցային սենյակում քնելու փոխարեն վայելում ես նոր ընկերոջդ կողմից հյուրընկալվելու փորձը։ BeWelcome-ը դա հնարավոր է դարձնում։
Ինչպե՞ս է այս ամենը կազմակերպվում
Միայն երազելը հերիք չէ։ Ահա թե ինչու ենք հիմնադրել Ֆրանսիայի Ռեն քաղաքում գրանցված ԲիՎոլունթիր, ոչ առևտրային կազմակերպությունը։ ԲիՎոլունթիրի պաշտոնական կանոնադրության միջոցով մենք հիմք ենք ստեղծում ժողովրդավարական որոշումների կայացման, ֆինանսական թափանցիկության և տեղեկատվական անվտանգության համար, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր անդամներին և արդյունավետ կառավարել ԲիՎելքմ նախագիծը։
Հավանու՞մ եք գաղափարը՝ ակտիվացեք
Միացե՛ք մեր թիմերից մեկին։ Կիսեք մեզ հետ աշխատանքը, նվիրվածությունն ու զվարճանքը: Մենք այս պահին փնտրում ենք՝
- Մշակողներ
- Դիզայներներ
- Փորձարկողներ
- Անդամների աջակցություն
- Թարգմանիչներ
- Տեղացի կամավորներ
Ուզո՞ւմ եք օգնել: Սեղմե՛ք այստեղ և ընտրե՛ք ձեր թիմը:
Շնորհակալությո՜ւն
Կիսեք մեզ հետ ձեր կարծիքը, խնդրում ենք
Մենք մշտապես աշխատում ենք ԲիՎելքոմի բարելավման վրա։ Եթե ունես առաջարկ, խնդրում ենք իմաց տալ մեզ։